Բարսելոնայի պաշտպան Խերարդ Պիկեն
կարծում է, որ ներկա պահի դրությամբ անիմաստ է իր խաղընկեր Մեսսիին
համեմատել Կրիշտիանու Ռոնալդուի հետ, ում հետ Պիկեն հանդես է եկել Մանչեսթեր Յունայթեդում: <<Հիմա նրանց միջև անդունդ է, իսկ
Մեսսին ամեն օր ապացուցում է, որ այդ փաստն անվիճելի է: Երբեմն այդ
թեմայով խոսակցություններն այնքան անհեթեթ են թվում, որ անհասկանալի է
դառնում, թե որտեղից են դրանք ծագել>>, - Պիկեի խոսքերն է մեջբերում Tribal
Football-ը:
|