Բարսելոնայի առաջատարը Պանատինաիկոսի հետ խաղում դուբլի հեղինակ է դարձել, սակայն նրան չի հաջողվել իրացնել 11 մետրանոցը:
<<Հույս ունեի երրորդ գոլն էլ
խփել, սակայն չստացվեց, - ասել է Մեսսին, - ամեն դեպքում, մենք հաղթեցինք,
իսկ ես երկու գոլ խփեցի, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել>>:
<<Մենք գիտեինք, որ մեր
հաջողության բանալին արագությունն է հարձակման գոտում: Իսկ այնպիսի
թիմում, ինչպիսին է մերը, շատ հեշտ է խաղալ կարճ փոխանցումներով>>, -
եզրափակել է արգենտինացին:
|