Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1-ին տուրի հունական Պանատինաիկոսի հետ խաղի արդյունքը, որում հունական ակումբը 5:1 հաշվով պարտվել է:
<<Էրկուլեսի դեմ մենք այդպես չէինք
խաղում, ինչպես այսօր: Բայց ամեն անգամ խաղալ այնպես, ինչպես այսօր, շատ
դժվար է: Մենք ավելի լավ գործում էինք հարձակման գոտում: Չեմպիոնների
լիգայում սեփական հարկի տակ պետք էր հաղթել, ինչն էլ մենք արեցինք:
Հունաստանի չեմպիոնի դարպասի մոտ ստեղծել մի քանի տասնյակ գոլային պահեր,
դա հրաշալի է, բայց մենք կանգ չէինք առնում ոչ մի րոպե>>:
<<Անկասկած, Լեո Մեսսին այսօր աշխարհի
լավագույն ֆուտբոլիստն է: Երբ նա չիրացրեց 11-մետրանոցը, խոժոռվեց և
ինչ-որ բան ասաց դժգոհ: Նրա համար գոյություն չունի երկրորդ տեղ,
անհաջողությունները նրան ցավ են պատճառում: Նա մինչև հիմա էլ ցանկանում է
մասնակցել բոլոր խաղերին և հաճույք է ստանում մարզումներից>>,- Գվարդիոլայի
խոսքերն է մեջբերում Goal-ը:
|