Իսպանական "Բարսելոնայի" մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է, թե ինչպիսի նպատակներ է ակումբն իր առջև դնում Չեմպիոնների լիգայում:
"Մենք կարող ենք սեփական
հաջողության գերին դառնալ, - Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում AP-ը, - այն,
որ մենք մեկ մրցաշրջանի ընթացքում վեց կոչում նվաճեցինք, կարող է չար
կատակ խաղալ մեզ հետ: Հուսով եմ` երբեք չի գա այն օրը, երբ իմ
ֆուտբոլիստները այլևս չեն ցանկանա ֆուտբոլ խաղալ: Նման իրավիճակում մենք
ստիպված կլինենք կամ փոխել թիմի կազմի գրեթե կեսը, ինչն անիրական է, կամ
հեռացնել մարզչին: Ամեն դեպքում պարտությունից հետո չարժե թևաթափ լինել,
այլ պետք է առաջ շարժվել”:
|