Բուքմեյքերական գրանսենյակները
Չեմպիոնների լիգայի 2010/11 մրցաշրջանում հաղթող դառնալու գլխավոր
հավակնորդ են համարում Բարսելոնային:
William Hill-ը Բարսելոնայի հաղթելու
հնարավորությունը գնահատում է 3.75 գործակցով: Երկրորդ տեղը կիսում են Չելսին ու Ռեալը (երկուսն էլ՝ 6.5), հետո գալիս է Մանչեսթեր
Յունայթեդը (9): Արսենալի (15), Ինտերի, Բավարիայի և Միլանի
(բոլորը՝ 17) հնարավորությունները շատ ավելի ցածր են գնահատվում:
Bwin-ը կատալոնացիների հաղթանակի համար
տալիս է 3.65 գործակիցը, Ռեալի հաղթանակի համար՝ 5, իսկ Չելիսիի
դեպքում 6.5 գործակիցը: Հետո գալիս են Մանչեսթեր Յունայթեդը (8.5), Ինտերը (12), Բավարիան, Արսենալը (երկուսն էլ 13) Միլանը (16):
Betfair խաղադրույքների բորսայում
նույնպես նախապատվությունը տրվում է Պեպ Գվարդիոլայի թիմին (3.85
գործակից): Ռեալի հաղթանակը գնահատվում է 6.6 գործակցով, Չելսիինը՝ 7,
իսկ Մանչեսթեր Յունայթեդինը՝ 8.6: Հավակնորդների խումբը եզրափակում են Արսնեալը (15.5), Ինտերն ու Բավարիան (երկուսն էլ 16):
|