Բարսելոնայի պաշտպան Էրիկ Աբիդալը Էրկուլեսի հետ խաղից հետո, խոստովանել է, որ թիմի խաղացողները ապշած են այդ արդյունքից:
<<Սովորաբար մենք ավելի արագ ենք խաղում, բայց այս խաղում արագություն չկար:Մենք ինքներս ենք մեղավոր նրանում, ինչ կատարվեց: Հիմա կարևորը
մոռանալ այդ մասին, որովհետև երեքշաբթի օրը մեզ սպասվում է Պանատինաիկոսի
հետ հանդիպումը: Այդ խաղում մենք պետք է հաղթենք: Դա
հնարավորություն է, երկրպագուներին ապացուցելու, որ պարտությունը
Էրկուլեսից մեծ մասամբ պատահականություն էր: Եթե մենք առաջին խաղակեսում
գոլ խփեինք, ապա անպայման կհաղթեինք>>, - ասել է Աբիդալը:
|