Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խոսեպ
Գվարդիոլան չի թերագնահատել Էրկուլեսի ուժերը, որի հետ իր թիմը կմրցի Կամպ Նոուում Իսպանիայի առաջնության 2-րդ տուրի շրջանակներում:
<<Այն ակումբները, որոնք դեռ նոր
են դուրս եկել բարձրագույն դիվիզիոն, միշտ նոր մրցաշրջանի առաջին
հանդիպումներին դաշտ են դուրս գալիս հիանալի տրամադրվածությամբ: Ի դեպ,
ուզում եմ շնորհավորել Ալիկանտեի թիմին Պրիմերա վերադառնալու
կապակցությամբ: Էստեբան Վիգոն հիանալի աշխատանք է կատարել: Առաջիկա
հանդիպմանը նրա սաները կորցնելու ոչինչ չունեն, քանի որ ոչ ոք նրանց վրա
ճնշում չի գործադրում: Դա շատ արժանի և փորձառու թիմ է: Նրանց հաղթելու
համար մենք պետք է լավ մակարդակ ցույց տանք: Կարծում եմ, երկրպագուներին
հետաքրքիր մրցավեճ է սպասվում>>, - հայտարարել է Գվարդիոլան իսպանացիների
պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ:
|