Եվրոպական ակումբային թագը «Ինտերը»
տվել է «Բարսելոնային»: Բայց ոչ երկրպագուների սրտերում: Իսպանական
ակումբը շարունակում է Եվրոպայի ամենահայտնի թիմը մնալ: Նրա երկրպագուների
բանակը գնալով ավելանում է և արդեն հաշվվում է 57,8 մլն մարդ: Այդպիսին են
Sport Markt գերմանական ընկերության այսօր հրապարակված
ուսումնասիրությունների արդյունքները:
Կատալոնացիներին հետևում է նրանց
պատմական մրցակիցը`«Ռեալը»: Վերջիններիս հաջորդում են անգլիական
«Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Չելսին», ինչպես նաև գերմանական «Բավարիան»:
Եվրոպայի ակումբային չեմպիոն «Ինտերը» զբաղեցնում է ընդամենը ութերորդ
հորիզոնականը:
Համաձայն այդ իսկ ուսումնասիրության,
«Բարսելոնան» նշանակալիորեն ավելացրել է երկրպագուների քանակը' այն
2009թ-ի համեմատ ավելացնելով 13,6 մլն-ով: Միևնույն ժամանակ «Ռեալը»
կորցրել է 10 մլն երկրպագու: armsport.am
|