Բարսելոնայի պաշտպան Էրիկ Աբիդալը խոստովանել է, որ կավարտի կարիերան, եթե չերկարաձգի Բարսելոնայի հետ պայմանագիրը:Աբիդալի պայմանագիրը նախատեսված է մինչև 2012 թ:
<<Եթե ես չկնքեմ Բարսելոնայի հետ նոր պայմանագիր, ապա ես կավարտեմ կարիերաս:Եթե Բարսելոնան որոշի երկարաձգել իմ պայմանագիրը, ապա ես կշարունակեմ խաղալ Բարսելոնայում:Այստեղ ես հաղթել եմ ամեն ինչ:Մարզիչը ինձ վստահում է և ցանկանում է, որ խաղամ կենտրոնական պաշտպանի դիրքում:Ես կանեմ ամեն ինչ, որ արդարացնեմ մարզչի սպասելիքները>>, - հաղորդում է El Mundo Deportivo-ն:
|