Մադրիդի «Ատլետիկոյի» եւ Ուրուգվայի
ազգային հավաքականի հարձակվող 31-ամյա Դիեգո Ֆորլանի համար այս տարին շատ
բարեհաջող էր: Նրա գոլերն օգնեցին «Ատլետիկոյին» հաղթել Եվրոպայի
լիգայում, իսկ Ուրուգվայի հավաքականը Ֆորլանի շնորհիվ կարողացավ հասնել
սենսացիոն արդյունքի՝ դուրս գալով աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:
Այս տարվա մունդիալի արդյունքներով, նա ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ:
«Իհարկե, ես ցանկանում եմ ստանալ «Ոսկե գնդակը», բայց եթե ես քվեարկեի, ձայնս կտայի Չավիին»,-ասել է Դիեգո Ֆորլանը:
Նրանից բացի «Ոսկե գնդակի» հավակնորդ
են նաև իսպանացիներ Չավին և Անդրե Ինյեստան, հոլանդացի Ուեսլի Սնեյդերը և
արգենտինացի Լիոնել Մեսին, որը 2009թ. ճանաչվել է լավագույն խաղացող: armsport.am
|