Աշխարհի չեմպիոնները երեկ հեշտությամբ
հաղթել են Լիխտեյնշտեյնի հավաքականին, իսկ իսպանացիների գոլահար Դավիդ
Վիլյային մնացել էր ընդամենը մեկ քայլ ռեկորդ գրանցելու համար:
Թեև Դավիդ Վիլյան գոլ խփեց, սակայն
կարող էր դուբլի հեղինակ դառնալ: Այդ դեպքում նա կարող էր
Իսպանիայի պատմության մեջ լավագույն ռմբարկուն դառնալ: Իսկ հիմա Բարսելոնայի հարձակվողը Ռաուլ հետ կանգնեց նույն
աստիճանահարթակին: Երկուսն էլ 44-ական գոլի հեղինակ են դարձել, բայց կա
էական տարբերություն. Վիլյան 66 խաղ է անցկացրել, իսկ Ռաուլը' 102:
<<Իհարկե, ամոթ է, որ ես վերջին
րոպեներին երկրորդ գոլը չխփեցի: Դա ամոթ է, բայց ես շտապելու տեղ չունեմ,
կարեորն այն է, որ իմ թիմը հաղթեց: Առջևում մեզ սպասում է Արգենտինայի
հետ հանդիպումը: Չնայած հանդիպումն ընկերական է, բայց մենք պետք է կրկին
հաղթենք>>,-ասել է Դավիդ Վիլյան:
|