Բարսելոնայի և Իսպանիայի հավաքականի
հարձակվող Դավիդ Վիլյան արդեն Լիխտեյնշտեյնի դեմ հաջորդ խաղում կարող է
գերազանցել Իսպանիայի հավաքականի գոլերի ռեկորդը, որը պատկանում է Ռաուլին:
<<Ինձ համար մեծ պատիվ է հավաքականի
պատմության լավագույն հարձակվողի հետ մրցակցելը: Ես շատ եմ ցանկանում
գերազանցել Ռաուլի ռեկորդը, բայց դա կանեմ միայն նրա համար, որ իմ գոլերն
օգնեն Իսպանիային հաղթել>>,- ասել է Վիլյան:
Հիշեցնենք, որ այս պահին Վիլյաի հաշվին 42 խփած գոլ կա և նրան ընդամենը երկու գոլ է բաժանում Ռաուլի ռեկորդից:
|