Իսպանական "Բարսելոնայի” նոր
ֆուտբոլիստ Խավիեր Մասկերանոն չի խուսափել իրականությունից և խոստովանել
է, որ չի կարծում, թե կմասնակցի ակումբի բոլոր հանդիոպւմերին, հաղորդում է
Marca-ն:
"Իհարկե, ես չեմ կարող մասնակցել
բոլոր հանդիպումներին: Այն դիրքերում, որտեղ ես պետք է հանդես գամ, խաղում
են աշխարհի երեք չեմպիոններ: Պետք է հարգել այն մարդկանց, ովքեր իրենց
գործը լավ են կատարում: Իմ նպատակն է օգնել թիմին տիտղոսներ նվաճել:
Ես շատ հպարտ եմ, որ կարող եմ
հանդես գալ "Բարսելոնայի” ֆուտբոլիստների հետ և սովորել նրանցից: Իսկ իմ
դիրքի վերաբերյալ որոշումը պետք է կայացնի մարզիչը: Ես միշտ նրա
տրամադրության տակ կլինեմ, երբ նա զգա իմ կարիքը”, - արգենտինացու խոսքերն
է մեջբերում Terrikon-ը:
Armsport.am
|