Մասկերանոն հիմա նման է երեխայի նոր խաղալիքով: Դեռ անցյալ տարի էր նա հայտարարել էր, որ երազում է խաղալ Բարսելոնայում,բայց նրա երազանքը չթողեց իրականանա <<չարագործ>> Ռաֆաել Բենիտեսը` ասելով, որ Մասկերանոն իրենց թիմի համար կարևոր ֆուտբոլիստ է: Իսկ ահա երեկ նրա երազանքը վերջնականապես իրականացավ. նա կնքեց Բարսելոնայի հետ 4 տարվա պայմանագիր, նկարվեց Բարսայի նշանի կողքին և իր առաջին հարցազրույցը տվեց որպես Բարսելոնայի ֆուտբոլիստ: <<Բարսելոնա տեղափոխվելը երազանք է, որը այսօր դարձավ իրականություն, ես ուրախ և հպարտ եմ, որ կարող եմ ինչ-որ մաս դառնալ այս հզոր ակումբին, որը հաղթել է ամեն ինչ աշխարհում: Բոլոր Բարսելոնայի հաջողությունները վերջին տարիներում դրանք անհավատալի հաջողություններ են, բայց կարևորը այստեղ կան մարդկային հարաբերություններ բոլորի միջև, մյուս թիմերում, որտեղ ես խաղացել եմ, դա չի եղել: Գլխավոր իմ ցանկությունը շուտ ադապտացվելն է իմ նոր թիմին: Մինչև իմ տեղափոխվելը իմ ընկերներ Մեսսիի և Միլիտոյի շնորհիվ ես գիտեի, որ այստեղ ամեն ինչ հիանալի է>>.Մասկերանոյի խոսքերը մեջբերում է`sport.es-ը:
|