Պեպ Գվարդիոլան ողջունել է Խավյեր Մասկերանոյին այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը համաձայնության է եկել ակումբի հետ Լիվերպուլից Բարսելոնա տեղափոխվելու վերաբերյալ` նշելով, որ նա կուժեղացնի կապտանռնագույնների կազմը: Մարզիչը ուրախ է ակումբի նոր ձեռքբերումով. <<Մասկերանոն մեզ շատ բան կտա, և ես ցանկանում եմ շնորհավորել նրան և ակումբին, ովքեր ամեն ինչ արեցին: Նա վելին է, քան հենակետային կիսապաշտպան: նա հիանալի է վարում գնդակը և ֆիզիկապես լավ է պատրաստված: չնայած երիտասարդ տարիքին` նա արդեն մեծ փորձ ունի, և մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ նա նաև լավ մարդ է>>: Մասկերանոն Բարսելոնա է գալիս փոխարինելու Յայա Տուրեին, սակայն Գվարդիոլան չի ցանկանում համեմատել նրանց.<<Մասկերանոն տարբերվում է, բայց նա արագ կընտելանա թիմին, քանի որ տակտիկապես նա լավ է գործում: Նա Սերխիո Բուսկետսի հետ կարող է միաժամանակ խաղալ դաշտում, քանի որ նրանք տարբեր կերպ են վարվում գնդակի հետ>>: Գվարդիոլան հիշեց նաև, որ իրենք անցյալ տարի ևս փորձում էին ձեռք բերել Մասկերանոյին, սակայն տուրեի և բուսկետսի ներկայութնույը թիմում դա անհավանական էին դարձնում: Բարսելոնան Նուեվո Սարդիներո է մեկնում, որպեսզի առաջին տուրի հանդիպումն անցկացնի Ռասինգի հետ.<<Այնտեղ միշտ էլ դժվար է խաղալը: Ես դա հիշում եմ դեռ այն ժամանակներից, երբ ես ֆուտբոլիստ էի: Ես դիտել եմ նրանց խաղերը և գիտեմ, թե ինչպես է պետք խաղալ նրանց դեմ: Նրանք հաճախ են պրեսսինգի դիմում, նրանք Մունիտիսի պես լավ խաղացողներ ունեն իրենց կազմում: Ես լավ խաղ եմ ակնկալում>>: Շատերը կարծում են, որ այս առաջնության ժամանակ ևս հիմնական պայքարը լինելու է Բարսելոնայի և Մադրիդի Ռեալի միջև, սակայն Գվարդիոլան այդպես չի կարծում` նշելով, որ Սևիլյան, վալենսիան և Ատլետիկո Մադրիդը կարող են միանալ չեմպիոնության համար պայքարին:
|