|  Վաղը Բարսելոնան կսկսի իր ելույթները Իսպանիայի 2010/11 առաջնությունում: Զլատան Իբրահիմովիչը չի մեկնի թիմի հետ միասին Սանտանդեր: Այն, որ Իբրան չի մասնակցի Ռասինգի դեմ հանդիպմանը, զարմանալի չէ, քանի որ մոտակա ժամերին որոշվելու է, թե որտեղ է նա շարունակելու իր կարիերան: Հնարավոր է, որ այժմ նրա վերջին ժամերն են անցնում Բարսելոնայում: Ամեն դեպքում, նա մասնակցել է թիմի վերջին մարզմանը: Գվարդիոլան իր հետ Սանտանդեր է տանում հետևյալ ֆուտբոլիստներին.
 
 Դարպասապահներ. Վալդես, Պինտո
 
 Պաշտպաններ. Ալվես, Պիկե, Պույոլ, Միլիտո, Մաքսվել, Աբիդալ
 
 Կիսապաշտպաններ. Ադրիանո, չավի, Ինիեստա, Կեյտա, Բուսկետս
 
 Հարձակվողներ. Վիլյա, Մեսսի, Բոյան, Պեդրո, Ժեֆրեն
 
 |