Խավյեր Մասկերանոն արդեն ժամանել է Բարսելոնա և անմիջապես ուղևորվել դեպի Կամպ Նոու, որպեսզի այցելի ակումբի գրասնյակները: Մինչև բուժզննում անցնելը նա հասցրել է մարզադաշտի մոտ լուսանկարվել ՖԱ Բարսելոնայի նշանի կողքին: 24 ժամ անց այն բանից հետո, երբ կապտանռնագույնները հայտարարեցին, որ ակումբը համաձայնության է եկել Լիվերպուլի հետ Մասկերանոյի տրանսֆերի վերաբերյալ, արգենտինացի ֆուտբոլիստը ժամանեց Կատալոնիայի մայրաքաղաք: Նա Բարսելոնա է եկել իր գործակալի հետ միասին: Առաջին բանը, որ նա արեց Բարսելոնայում, ֆոտոսեսսիան էր Բարսելոնայի նշանի կողքին, որը տեղադրված է ակումբի գրասենյակի մուտքի մոտ: Մասկերանոն կանցնի իր բուժզննումը երկուշաբթի օրը: Առավոտյան ժամը 08:00-ին նա բժշկական թեստեր կանցնի Hospital de Barcelona հիվանդանոցում, այնուհետև նրան կզննեն Բարսելոնա ակումբի բժիշկները Նոու Կամպի FC Barcelona Centro Medico-ում ժամը 11:00-ին: Իսկ կեսօրին նա կստորագրի պայմանագիրը ակումբի հետ և պաշտոնապես կներկայացվի որպես Բարսելոնայի նոր ֆուտբոլիստ: