"Բարսելոնայի” հարձակվող Լիոնել Մեսսին
դիմել է "Լիվերպուլի” ղեկավարությանը և խնդրել թույլ տալ կիսապաշտպան
Մասկերանոյին տեղափոխվել "Բարսելոնա”:
Իսպանացիների հետաքրքրվածությունը
Արգենտինայի ֆուտբոլիստով, ում ընտանիքը դեմ է Անգլիայում բնակվելուն,
հանգեցրել է նրան, որ կիսապաշտպանը կտրականապես հրաժարվել է հանդես գալ իր
թիմի կազմում` բաց թողնելով "Մանչեսթեր Սիթիի” հետ հանդիպումը, ինչից հետո
չի ընդգրկվել "Տրաբզոնսպորի” հետ պատասխան խաղի հայտացուցակում:
"Կարող եմ վստահեցնել ձեզ, որ
Մասկերանոն այլևս հանդես չի գալու "Լիվերպուլի” կազմում, - ասել է Մեսսին, -
կարծում եմ, որ Հոջսոնը ևս արդեն հասկացել է դա:
"Խավիերի ընտանիքը դժգոհ է և չի
ցանկանում ապրել Անգլիայում և զգալ այն ճնշումը, որն անդրադառնում է
Խավիերի վրա: "Լիվերպուլը” պետք է մարդասիրաբար վարվի և բաց թողնի
Մասկերանոյին”:
|