«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է թիմի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչին, տեղեկացնում է Marca-ն: Հիշեցնենք, որ շվեդ ֆուտբոլիստը հայտարարել էր, որ չի հասկանում մարզչի վերաբերմունքն իր նկատմամբ, որը վերջին վեց ամիսների ընթացքում ընդամենը երկու անգամ է խոսել իր հետ: «Եթե ես նրա հետ ընդամենը երկու անգամ եմ խոսել վերջին վեց ամիսների ընթացքում, նշանակում է, որ պատճառներ կային: Դա ակումբի ներքին խնդիրներն են, որոնք պետք է լուծվեն մինչև օգոստոսի 31-ը: Իսկ եթե Իբրահիմովիչը մնա մեզ մոտ, ապա իմ պարտականությունը կլինի նրա հետ աշխատելը: Ես «Բարսելոնայի» մարզիչն եմ և ոչ թե առանձին ֆուտբլիստի: Ես ոչ մի վատ բան չեմ կարող ասել մարզումների ընթացքում նրա աշխատանքի մասին, քանի որ Իբրահիմովիչը միշտ ցույց է տվել բարձր պրոֆեսիոնալիզմ: Սակայն բանն այն է, որ մարդկային որակներն ավելի կարևոր են, քան խաղային որակները: Ես արդեն խոսել եմ Իբրահիմովիչի հետ և նրա ապագան կախված է հենց իրենից»: totalfootball.am
|