«Բարսելոնայի» ֆուտբլիստ Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ չի հասկանում թիմի մարզիչ Պեպ Գվարդիոլայի վերաբերմունքն իր նկատմամբ:
Ըստ շվեդ հարձակվողի խոսքեր՝ վերջին վեց ամսիների ընթացքում Գվարդիոլան միայն երկու անգամ է զրուցել իր հետ:
«Ես չգիտեմ, թե ինչում է խնդիրը: Մարզիչը միայն երկու անգամ է ինձ հետ զրուցել վերջին վեց ամսվա ընթացքում: Ինչ էլ որ լինի, ես այստեղ երջանիկ եմ և կցանկանայի իմ ելույթները շարունակել «Բարսայում»: Սակայն այն, թե ինչ են խոսում վերջին օրերին, վկայում է այն մասին, որ ինձ ցանկանում են վաճառել»,- հայտարարել է Իբրահիմովիչը:
Հիշեցնենք, որ ըստ իսպանական լրատվամիջոցների տեղեկատվության, կատալոնական ակումբն արդեն բանակցություններ է վարում իտալական «Միլանի» հետ: totalfootball.am
|