Այս նամակը հասցեագրված է բոլոր սոսյոներին, երկրպագուներին, ղեկավարներին, աշխատակիցներին, ընկերներին և ՖԱ Բարսելոնայի ֆուտբոլիստներին: Ինչպես գիտեք, ես շատ խոսելու սովորություն չունեմ, բայց ես օգտվում եմ այս հնարավորությունից, որպեսզի շնորհակալություն հայտնեմ ձեզ բոլորիդ մեր միասին անցկացրած այն հինգ տարիների համար, երբ ես պաշտպանում էի Բարսելոնայի գույները: Հավանաբար, դրանք իմ ֆուտբոլային և անձնական կյանքի լավագույն տարիներն էին: Ես հավատում եմ, որ մենք իսկապես վայելում էինք այդ ժամանակաշրջանը: Չեմ սիրում հրաժեշտ տալ և կարծում եմ, որ սա կլինի հին ընկերների նոր հանդիպում: Վերադարձը Կամպ Նոու ինձ համար յուրահատուկ իրադարձություն է: Այն միշտ կլինի իմ ամենասիրելի մարզադաշտերից մեկը, որտեղ ես երջանիկ էի և, կարծում եմ, շատ կուլեների եմ երջանիկ պահեր պարգևել: Ջերմորեն ողջունում եմ բոլոր բարսելոնիստաներին և հատկապես Սանդրո Ռոսելին:
Ռոնալդինյո:
|