| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
17:21 Վիլյա. Մեսսիի հետ խաղալը ավելի հաճելի է, քան նրա դեմ |
«Բարսելոնայի» նորեկ Դավիդ Վիլյան հիացած է կատալոնական թիմի կազմում իր առաջին խաղից:
Շաբաթ օրը Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղի ժամանակ կապտա–նռնագույնները սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեցին «Սեվիլիային»` երկու խաղում հաղթելով 5:3 հաշվով:
Վիլյան խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսին, մի քանի անգամ սպառնաց հակառակորդի դարպասին, սակայն գոլի հեղինակ դառնալ նրան չհաջողվեց:
«Այդպիսի սկզբի մասին երազելն անգամ դժվար է: Ես պարզապես երջանիկ եմ,- խոստովանել է Դավիդը,- ես Իսպանիայի հավաքականից շատ ֆուտբոլիստների գիտեմ և կարող եմ ասել, որ նոր խաղընկերների հետ խաղալը շատ հեշտ է: Մինչ այդ ես Լեո Մեսսիի հետ երբեք խաղադաշտ դուրս չէի եկել: Մեսսիի հետ նույն թիմում խաղալը շատ ավելի հաճելի է, քան նրա դեմ դուրս գալը»: armsport.am
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 644 |
Ավելացրեց: M100
|
|
|
|