Սևիլյայի նկատմամբ շաբաթօրյա հաղթանակը(4-0) Կամպ Նոու մարզադաշտում Բարսելոնային պատմության մեջ 9-րդ սուպերգավաթը պարգևեց: Ադպես Բարսան դարձավ այն թիմը, որը բոլորից շատ է նվաճել Իսպանիայի սուպերգավաթը: Դրանում հարկավոր է շնորհակալություն հայտնել Լիոնել Մեսսիին, ով այս խաղում երեք գնդակ ուղարկեց Պալոպի պաշտպանած դարպասը: Այս հաղթանակով կապտանռնագույնները այժմ առաջին տեղում են սուպերգավաթի հաղթանակների քանակով և շրջանցում են Մադրիդի Ռեալին: 2005 թվականին Մադրիդցիները միանշանակ առաջատար էին այս մրցանակի հաղթանակների քանակով: Նրանք այդ ժամանակ յոթ անգամ էին տիրացել սուպերգավաթին, իսկ Բարսան ընդամենը հինգ անգամ: Բայց այժմ արդեն առաջատարը փոխվել է, և քանակական առավելությունն այմ մեր կողմն է: Բարսելոնան նվաճել է Իսպանիայի սուպերգավաթը 1983, 1991, 1992, 1994, 1996, 2005, 2006, 2009 և 2010 թվականներին:
|