Բարսելոնայի գլխավոր մարզիչն արդեն ընտրել է Բարսա Ատլետիկի այն չորս ֆուտբոլիստներին, ովքեր պետք է ընդգրկվեն առաջին թիմում: Նրանք են` Տիագո Ալկանտարան(19 տարեկան), ժոնաթան Դոս Սանթոսը(20 տարեկան), Օրիոլ Ռոմեուն(18 տարեկան) և Անդրեու Ֆոնտասը(20 տարեկան): Յայա տուրեի, Թիերի Անրիի, Ռաֆա մարկեսի և Դմիտրի Չիգրինսկիի, հեռանալուց հետո, ինչպես նաև Գլեբի, Կասերեսի և Վիկտոր Սանչեսի հնարավոր հեռացումից հետո Բարսայի հիմնական թիմը բավական սակավաթիվ է լինելու: Վերջին երեքի հեռանալու դեպքում(իսկ նրանց Պեպն իր ծրագրերի մեջ չի տեսնում) Բարսելոնայի հիմնական թիմում կմնա ընդամենը 19 խաղացող: Բայց այդ թիվը կհասնի 23-ի, եթե Բարսա Ատլետիկի նշված չորս ֆուտբոլիստները միանան թիմին: Մարզչական շտաբը հենց նրանց է ընտրել որպես հիմնական թիմի ֆոտւբոլիստներին կարիք եղած դեպքում փոխարինողների: Նրանք այս մրցաշրջանում կմարզվեն առաջին թիմի հետ, բայց կընդգրկվեն Բարսա Ատլետիկի հայտացուցակում, իսկ հարկ եղած դեպքում կմիանան Բարսային: Ռուբեն Մինյոն, Մոնտոյան, Դալմաուն, Բարտրան, Մունյեսան, Սերժի Գոմեսը, կառլես Պլանասը, Ռոբերտոն, Ռիվերոլան, Նոլիտոն, Ռոչինան, Տելյոն և Իսակ Կենկան կշարունակեն մարզվել բարսա Բ-ի կազմում և կմիանան առաջին թիմին միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Ձեզ ենք ներկայացնում թիմի ամբողջ կազմը(այդ թվում նաև երիտասարդներին), ինչպես նաև հնարավոր կառուցվածքը, որով թիմը կարող է խաղալ 2010/11 մրցաշրջանում.
|