Ժերար Պիկեն վստահ է, որ բոլոր այն խաղացողները, ովքեր մասնակցել են աշխարհի առաջնությանը, արդեն լավ մարզավիճակ են ձեռք բերելև պատրաստ են խաղալ Բարսայի կազմում Իսպանիայի սուպերգավաթի պատասխան խաղում: <<Մենք վերադարձանք` գտնվելով լավ ֆիզիկական վիճակում և այժմ լավ մարզավիճակում ենք գտնվում>>,-ասաց Բարսելոնայի պաշտպանը: Մեկ շաբաթ առաջ աշխարհի չեմպիոններից ոչ ոք չմասնակցեց սուպերգավաթի առաջին խաղին, և Պիկեն համաձայն է Գվարդիոլայի այդ որոշման հետ.<<Միջազգային հանդիպումից անմիջապես հետո այդպիսի խաղին մասնակցելը դժվար կլիներ: չնայած ինձ համար այդպես երևի ավելի լավ կլիներ>>: Պիկե չի կարծում, որ Սևիլյայի խաղի վրա կազդի վերջերս Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում Բրագայից կրած պարտությունը.<<Նրանք գալու են հաղթելու սուպերգավաթը և մեզ պես մտածելու են միայն շաբաթօրյա խաղի մասին>>: <<Նրանք առավելություն ունեն: Մենք պետք է ետ բերենք կորցրածը: Նոու Կամպում մեզ աջակցելու են երկրպագուները, որոշ թիմեր, գալով կամպ նոու, զգում են, որ այսպիսի խաղերն այստեղ շատ երկար են տևում>>: