"Բարսելոնայի” հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան հերթական անգամ հայտարարել է, որ Իբրահիմովիչը չի լքի ակումբը, հաղորդում է Soccernews.ru-ն :
"Շատ ավելի հնարավոր է, որ "Բարսելոնայից” հեռանա Գվարդիոլան, քան Իբրահիմովիչը: Դա հասարակ մաթեմատիկա է: Գվարդիոլայի պայմանագրի ժամկետը մեկ տարի է է, իսկ Իբրահիմովիչինը` չորս: Բացի այդ, Զլատանը չի ցանկանում հեռանալ”,-Ռայոլայի խոսքերը մեջբերում է Sport.es-ը:
Այնուամենայնիվ, Իբրահիմովիչի` մեկ այլ ակումբ տեղափոխվելու մասին տեղեկությունները շարունակվում են: Լուրեր են տարածվել, որ շվեդ հարձակվողից ցանկանում է "ազատվել” "Բարսելոնայի” նախագահ Սանդրո Ռոսսելը, սակայն ոչ մի պաշտոնական տեղեկություն այդ մասին դեռ չի հրապարակվել:
armsport.am
|