«Միլանի» մարզական տնօրեն Արիեդո Բրայդան
հայտարարել է, որ իր ակումբը դեռ հույս ունի «Բարսելոնայից» ձեռք բերել
Զլատան Իբրահիմովիչին:
«Շվեդ հարձակվողը «Սան-Սիրո» մարզադաշտու՞մ։
Դա հնարավոր է: Բանն այն է, որ Իբրահիմովիչի տրանսֆերի համար միայն
ֆուտբոլիստի ցանկությունը բավարար չէ: Պետք է հաշվի առնենք «Միլանի»,
«Բարսայի» և Իբրահիմովիչի կարծիքը: Մի խոսքով, ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ,
որքան թվում է առաջին հայացքից: Ես Զլատանին շատ լավ եմ ճանաչում: Նա
բարձրակարգ հարձակվող է, ով կարող է լրջորեն ուժեղացնել մեր ակումբը:
Խնդիրը կայանում է նրանում, որ ներկա պահին «Միլանում» արդեն հինգ
հարձակվող կա: Եթե մենք գնենք Իբրահիմովիչին, ապա ստիպված կլինենք վաճառել
նրանցից որևէ մեկին",- նշել է Բրայդան՝ Corriere Dello Sport-ին տված
հարցազրույցում:
Բրայդան հերքել է "Բարսելոնայի" պաշտպան
ուրուգվայցի Մարտին Կասերեսի ծառայություններով հետաքրքրված լինելու
ասեկոսեները:
«Մենք առանց այդ էլ 11 պաշտպան ունենք, ովքեր
հավակնում են հիմնական կազմի 4 տեղերին: Ուրուգվայցի այդ ֆուտբոլիստին մենք
հաստատ չենք գնի»։ armsport.am