Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի»
հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դեռևս կարող է այս տրանսֆերային պատուհանի
ընթացքում հեռանալ «Բարսելոնայից»: Կատալոնական El Mundo-ի տվյալներով շվեդ
հարձակվողը պատրաստ է կապտանռնագույնների կազմը լքել միայն «Միլան»
տեղափոխվելու համար:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչի՝ «Բարսայից»
հեռանալու մասին խոսակցությունները սկսվեցին այն բանից հետո, երբ թիմը
համալրվեց Դավիդ Վիլյայով:
Ավելացնենք, որ Իբրահիմովիչը մասնակցել է
«Բարսելոնայի» սուպերգավաթային հանդիպմանը և 20-րդ րոպեին դարձել է իր թիմի
միակ գոլի հեղինակը:
totalfootball.am
|