«Լիվերպուլի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Խավյեր Մասկերանոն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Միլանի «Ինտեր» և ոչ թե իսպանական «Բարսելոնա»: Այդ մասին հայտարարել է ֆուտբլիստի գործակալ Օրասիո Սանդոնադին, տեղեկացնում է Sport.es-ը: «Մասկերանոյի համար դժվար կլինի «Բարսելոնայի» հետ պայմանագիր ստորագրելը, քանի որ կան որոշակի խնդիրներ»,- հայտարարել է Սանդոնադին: Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսայի» սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետտան արդեն հայտարարել էր այն մասին, որ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը չի մտնում թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի պլանների մեջ: totalfootball.am
|