«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ ուրախ կլինի, եթե իր հայրենակից Խավիեր Մասկերանոն հանդես գա կատալոնական ակումբի կազմում :
Իսպանական լրատվամիջոցների պնդմամբ, «Լիվերպուլի» հենակետային կիսապաշտպանը, հնարավոր է, մոտ ժամանակներս տեղափոխվի «Կամպ Նոու» մարզադաշտ:
«Մասկերանոն «Բարսայի» համար հոյակապ համալրում կլինի,- ասել է Մեսսին,-նա բավականաչափ վարպետություն ունի, իսկ նրա բնավորությունը համապատասխանում է մեր ակումբում տիրող տրամադրությանը»: armsport.am
|