«Բոկա Խունիորսի» հարձակվող Մարտին Պալերմոն հայտարարել է, որ «Բարսելոնայի» կիսապաշտպան Լիոնել Մեսիին առաջնորդի բնորոշ բավականաչափ հատկանիշները չունի` Արգենտինայի հավաքականում փայլելու համար: «Մեսսին Մարադոնան չէ. կարծում եմ նա Մարադոնայի բնավորությունը չունի: Նա պատրաստ չէ իր հետևից տանել թիմը: Մեսսին չի կարող իր վրա վերցնել առաջնորդի բեռը: Նա չի կարող դա անել, քանի որ պարզապես սովոր չէ նման պատասխանատվության: Նա այլ պայմաններում է մեծացել և այլ կերպ է դաստիարակված: Մեսսին 12 տարեկանից մարզվել է «Բարսելոնայի» դպրոցում»,- Պալերմոյի խոսքերը մեջբերում է Associated Press գործակալությունը` հղում անելով America TV-ին: