| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
12:09 Իբրահիմովիչը ֆարինգիտ ունի |
«Բարսելոնայի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մոտ ֆարինգիտ է հայտնաբերվել: Ֆարինգիտն (ըմպանաբորբ) իրենից ներկայացնում է ըմպանի լորձաթաղանթի բորբոքային գործընթաց։ Այս հիվանդությունը շատ հաճախ հանդիպում է մոլի ծխողների և հարբեցողների մոտ, սակայն այդ հատկանիշները Զլատանի հետ կապ չունեն: Ֆուտբոլիստը հիվանդացել է չափազանց շատ սառը օդ ներշնչելու հետևանքով, որը քիչ էր մնում վիրուսային ինֆեկցիայի վերածվեր: Այնուամենայնիվ, հիվանդությունը ֆուտբոլիստին չի խանգարի մոտ օրերս վերսկսել մարզումները: Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղը Իբրահիմովիչը բաց չի թողնի:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 731 |
Ավելացրեց: ԲարսաՖան
|
|
|
|