Սևիլյային Բարսելոնան պարտվեց առաջին խաղում Սանչես Պիսխուան մարզադաշտում: Պարտությունը բավական անհարմար հաշվով էր` 3-1, բայց առջևում դեռևս 90 րոպե կա: Սևիլյայի ֆուտբոլիստները դեռ երկար 90 րոպեներ պետք է անցկացնեն Կամպ Նոու մարզադաշտում Իսպանիայի չեմպիոնի դեմ: Իհարկե, երկու գնդակ ետ բերելը նման ուժեղ թիմի դեմ խաղում բավական բարդ խնդիր է, բայց մնում է միայն հիշել, թե ինչպես են ավարտվել վերջին հանդիպումները Նոու Կամպում Սևիլյայի դեմ, և անմիջապես պարզ է դառնում, որ ամեն ինչ հնարավոր է ետ բերել: Հարկավոր է ընդամենը հայացք նետել այս թիմերի միջև Բարսելոնայում կայացած խաղերի վիճակագրությանը:
Պրիմերայում
65-ից 25 հանդիպումները Նոու կամպում Սևիլյայի դեմ ավարտվել են այնպիսի հաշվով, որը ձեռնտու կլինի Բարսային եկող շաբաթ օրը կայանալիք խաղին: Իսկ ևս 10-ի դեպքում էլ լրացուցիչ ժամանակ կլիներ:
Գավաթում
Եթե հաշվի առնենք արքայական գավաթում խաղերը, ապա այստեղ արդյունքներն ավելի լավատեսական են: Սևիլյայի դեմ խաղացած 12 խաղերից 7-ն ավարտվել են Բարսելոնային ձեռնտու հաշվով, և այդպիսի հաշիվ կրկնվելու դեպքում Բարսան կնվաճի սուպերգավաթը:
Կփորձենք հաղթահարել
Վատ լուրը կայանում է նրանում, որ Բարսան պատմության մեջ երեք անգամ է հաշվի մեջ ետ եղել մրցակցից սուպերգավաթի առաջին խաղից հետո և ոչ մի դեպքում չի կարողացել ետ բերել կորցրածն ու տիրանալ Իսպանիայի սուպերգավաթին: Բարսայի ֆուտբոլիստները ջանք չեն խնայի մրցանակին տիրանալու համար: Այս անգամ ամեն իչն այլ կերպ կդասավորվի: