Բարսելոնայի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է , որ չի պատրաստվում այս ամռանը լքել իր թիմը` չնայած այն բոլոր լուրերին, համաձայն որոնց`նա տեղափոխվում էր "Միլան” կամ "Մանչեսթեր Սիթի”.
"Ամեն օր մամուլը ինձ նոր ակումբ է ուղարկում”, - Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում AS-ը:
"Շնորհակալ եմ իմ հանդեպ ցուցաբերած ուշադրության համար, սակայն "Բարսելոնայի” հետ պայամանագիրը դեռ 4 տարի ուժի մեջ է, այնպես որ ես չեմ պատրաստվում լքել աշխարհի լավագույն ակումբը”: armsport.am
|