| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
09:44 Աշխարհի չեմպիոնները վերադարձել են |
Սևիլյայի դեմ խաղից առաջ Պեպ Գվարդիոլան իր տրամադրության տակ 32 ֆուտբոլիստ ունի: Հինգշաբթի երեկոյան մարզմանը մասնակցեցին Բարսելոնայի գրեթե բոլոր ֆուտբոլիստները, ում վերադառնալուն Գվարդիոլան երկար էր սպասել: Նրա տրամադրության տակ էին Ասիա շրջագայության մեկնած յոթ ֆուտբոլիստները(բացի վնասվածք ստացած Պինտոյից): Նրանց միացան Իսպանիայի հավաքականում ելույթ ունեցողները, ովքեր նոր են վերադարձել Մեքսիկայից: Մարզմանը մասնակցեցին նաև մյուս հավաքականներից վերադարձած Ալվեսը, Իբրահիմովիչը և Մեսսին: Վերադարձել է նաև Մարտին Կասերեսը, ում ապագայի հետ դեռևս ոչինչ պարզ չէ: Թիմի հետ երեք դարպասապահ էր մարզվում` Օյերը, Մինյոն և Մասիպը, որոնցից մեկը պետք է պաշտպանի Բարսելոնայի դարպասը Սևիլյայի դեմ առաջին խաղում: Ընդհանուր առմամբ մարզմանը մասնակցեց 32 ֆուտբոլիստ: Բացակայում են միայն Բոյանը և Ժեֆրենը, ովքեր հրավիրված են Իսպանիայի երիտասարդական հավաքական: Բացակայում է նաև Գլեբը, ով չի մտնում Գվարդիոլայի առաջիկա պլանների մեջ: Անկասկած, մարզման կենտրոնում Դավիդ Վիլյան եղավ, ով առաջին անգամ էր մարզվում թիմի հետ: Մոտ երեք ամիս է անցել այն պահից, երբ Վիլյան ներկայացվեց որպես Բարսելոնայի ֆուտբոլիստ: Վերջապես նա կարողացավ վերադառնալ կամպ Նոու և առաջին մարզումն անցկացնել Գվարդիոլայի ղեկավարությամբ:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 645 |
Ավելացրեց: Barcamaniac
|
|
|
|