Խոսե Մանուել Պինտոն պետք է պաշտպաներ Բարսելոնայի դարպասը Սևիլյայի դեմ Իսպանիայի սուպերգավաթի առաջին խաղում, բայց այսօր մարզման ժամանակ վնասվածք է ստացել և չի կարողանա օգնել իր թիմին: Պինտոն ստիպված է եղել ժամանակից շուտ ավարտել մարզումը: Դարպասապահը աջ ոտնաթաթի ցավեր է զգացել և տեղափոխվել է հանդերձարան: Նրան տեղափոխել են բուժկետ, որտեղ մի շարք զննումներ են անցկացրել բժիշկները: Բարսելոնայի բուժանձնակազմի առաջին եզրակացության համաձայն Պինտոն աջ ոտնաթաթի միջին հատվածի վնասվածք է ստացել: Դա նշանակում է, որ դարպասապահը ոչ մի դեպքում չի կարողանա մասնակցել Սևիլյայի դեմ Իսպանիայի սուպերգավաթի առաջին խաղին: Հավանաբար շաբաթ օրը Բարսայի դարպասը կպածտպանի Ռուբեն Մինյոն, իսկ Վիկտոր Վալդեսը, ով երեկ պաշտպանում էր նաև Իսպանիայի հավաքականի դարպասը, կտեղավորվի փոխարինողների նստարանին: