Դել Բոսկե. Գվարդիոլան իմ փոխարեն նույն կերպ կվարվեր
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն պատմել է, թե ինչպես է իր թիմը նախապատրաստվում Մեքսիկայի հավաքականի հետ կայանալիք ընկերական հանդիպմանը և հայտարարել, որ ֆուտբոլիստների ընտրության հարցում մեծ ուշադրություն է դարձնելու նրանց մարզավիճակին:
Բացի դրանից` մարզիչը մեկնաբանել է "Բարսելոնայի” ղեկավարության դժգոհությունը 2010թ. աշխարհի չեմպիոններին հավաքական հրավիրելու վերաբերյալ:
"Այո, ես դեռ չգիտեմ, թե ինչ են իրենցից ներկայացնում հավաքականի նորեկները, - Դել Բոսկեի խոսքերն է մեջբերում AS-ը, - ընտրության հարցում կարևորն ինձ համար ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածությունն է:
Ես հասկանում եմ այն մարզիչներին, ովքեր դժգոհ են արձակուրդում գտնվող ֆուտբոլիստներին Մեքսիակյի հետ խաղին հրավիրելու վերաբերյալ: Բայց եթե Գվարդիոլան և Սուբիսարետան լինենին իմ փոխարեն, նրանք էլ նույն կերպ կվարվեին: Պետք է հասկանալ, որ մենք աշխարհի չեմպիոն ենք և պետք է այդ հանդիպումը բարձր մակարդակի վրա անցկացնենք”: