| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
13:57 Օզիլը շարունակում է սպասել |
Երբ պարզ դարձավ, որ Արսենալի ավագ Ֆրանսեսկ Ֆաբրեգասը այս տարի չի տեղափոխվի Բարսելոնա, իսպանական մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ կատալոնյան ակումբում կարող է հայտնվել Գերմանիայի հավաքականի ազգությամբ թուրք խաղացող Մեսութ Օզիլը: Առաջինը այդ լուրերին արժագանքեց Բրեմենի Վերդերի ղեկավարությունը` հայտարարելով, որ Օզիլը Բարսելոնայի հետ բանակցություններ չի վարել և մնալու է Վերդերում: Այնուհետև թուրք ֆուտբոլիստն իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշեց, որ մանկուց երազել է խաղալ Բարսելոնայում և միշտ կատալոնյան ակումբի երկրպագուն է եղել: Հասկանալով, որ իր տեղափոխվելը Բարսա կախված է Խոսեպ Գվարդիոլայից` Օզիլը հայտարարել է.<<Ես դեռևս ոչ մի ակումբի հետ բանակցություններ չեմ վարել: Առայժմ ես Բրեմենում կմնամ: Ես Վերդերի հետ գործող պայմանագիր ունեմ և պետք է հարգեմ այն>>: <<Ես ոչինչ չգիտեմ իմ հանդեպ Բարսելոնայի հետաքրքրության մասին>>,- ավելացրել է թուրք ֆուտբոլիստը:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 725 |
Ավելացրեց: Barcamaniac
|
|
|
|