«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ
Գվարդիոլան հայտարարել է, որ նա լիովին համաձայն է Արսեն Վենգերի հետ, ով
որոշել է թողնել Ֆաբրեգասին իր թիմի կազմում:
«Ես հասկանում եմ Վենգերին: Ես
ինքս էլ չէի թողնի, որպեսզի Սեսկը տեղափոխվի այլ թիմ», - ասել է Պեպը
Marca-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Հուսով եմ, Ֆաբրեգասը շարունակում է հաճույքով հանդես գալ անգլիական առաջնությունում»: «Տրանսֆերային շուկան առայժմ բաց է, այնպես որ մենք դեռ ժամանակ ունենք ինչ-որ մեկին գտնելու համար: Շտապելու կարիք չկա»: armsport.am
|