Խոսեպ Գվարդիոլան Սևիլյայի դեմ սուպերգավաթի առաջիկա խաղից առաջ կազմի ընտրության առումով լուրջ խնդրի առաջ է կանգնած: Բարսան ստիպված է մրցաշրջանի առաջին խաղին պատրաստվել` իր տրամադրության տակ ունենալով հիմնական թիմի ընդամենը 9 ֆուտբոլիստների: Վիսենտե Դել բոսկեն Մեքսիկայի հավաքականի դեմ խաղին մասնակցելու համար Կարմիր Ֆուրիայի կազմում է ընդգրկել Բարսելոնայի յոթ ֆուտբոլիստների: Ամեն դեպքում, Գվարդիոլան չի հանձնվել և հայտարարել է, որ թիմը պատրաստվում է դրական արդյունքի հասնել Իսպանիայի սուպերգավաթի առաջին խաղում, որը տեղի կոնենա շաբաթ օրը(մեզ մոտ արդեն կիրակի օրը) Սևիլյայի Սանչես Պիսխուան մարզադաշտում: Չնայած Մալիի և Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիաները ընդառաջել են Բարսելոնային և թույլ են տվել Ժոնաթան Դոս Սանթոսին և Սեյդու Կեյտային չմասնակցել հավաքականների ընկերական խաղերին` Կապտանռնագույնները ստիպված են սկսել նախապատրաստվել առաջիկա հանդիպմանը առաջին թիմի ընդամենը 9 ֆուտբոլիստներով: Նրանց թվում են դարպասապահ Պինտոն, պաշտպաններ Աբիդալը, Մաքսվելը և Գաբի Միլիտոն, կիսապաշտպաններ Ադրիանոն, Սեյդու Կեյտան, Ժոնաթան Դոս Սանթոսը և Վիկտոր Սանչեսը, որոնց թվին կարելի է ավելացնել նաև Անդրես Ինիեստային, ով թեթև վնասվածք ունի և չի մասնակցի Իսպանիայի հավաքականի խաղին: Առաջինը թիմին կմիանան Բոյանը և Ժեֆրենը, ովքեր կվերսկսեն մարզումները չորեքշաբթի օրը: Իսկ հավաքականներ կանչվածները, որոնց թվում են մեսսին, Իբրան, Գլեբը, Ալվեսը, Կասերեսը և յոթ իսպանացիները, կվերադառնան չորեքշաբթի կամ հինգշաբթի: