Այդ կերպ խաղացողը կխնայի ժամանակ թռիչքների վրա և կօգնի թիմին նվաճել Իսպանիայի սուպերգավաթը: Մեքսիկացի կիսապաշտպան Ջոնաթան Դոս Սանտոսը թույլտվություն է խնդրել ,որպեսզի բաց թողնի ընկերական հանդիպումը Մեքսիկայի և Իսպանիայի հավաքականների միջև:Նա ցանկանում է օգնել Բարսելոնային հաղթել Սեվիլիայի դեմ խաղում: Ի ուրախություն Ջոնաթանի , Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիան ընդառաջել է նրան այդ հարցում : Խաղացողը կլինի թիմի տրամադրության տակ ,մինչև Գուոանի դեմ խաղի ավարտը:Խաղից հետո նա կվերադառնա Կատալոնիա և իր ակումբակիցների հետ կպատրաստվի վճռորոշ խաղին:Եթե նա գնար Մեքսիկա ,իսկ դրանից հետո նոր վերադառնար Բարսելոնա , թռիչքը կկազմեր 29800 կիլոմետր: barcamania.com
|