Պեպ Գվարդիոլան վստահությամբ հայտարարեց, որ Մեսսի կմասնակցի Գուոանի հետ ընկերական խաղին,որը կկայանա օգոստոսի 8-ին: Պեպը ասեց.<<Մեսսին հաստատ կխաղա,ես խորհրդակցեցի մնացած մարզիչների ու ֆիզիոթերապվտների հետ,որպեսզի որոշենք Մեսսին կխաղա թե ոչ և որոշեցինք որ կխաղա>>: Պետք է նշել,որ Մեսսին միայն երեք պարապմունքների է մասնակցել,բայց չնայած դրան Կ-Լիգայի աստղերի հետ խաղում խաղալով 15 րոպե դարձավ երկու գոլի հեղինակ,որը ապացուցեց որ ֆուտբոլիստը արձակուրդից վերադարձել է հիանալի մարզավիճակում: Նշենք նաև ,որ այն մարզադաշտը, որտեղ կկայանա Գուոնի դեմ խաղը ,հարազատ է Մեսսի համար:Նա հենց այդ մարզադաշտում է հաղթել Արգենտինայի հավաքականի կազմում 2008 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակիչում:
|