14:11 Մեսսին չէր ուզում, որպեսզի Մարադոնան հեռանար |
2009թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Լիոնել Մեսսին հայտարարել է, որ նա չէր ուզում, որպեսզի Դիեգո Մարադոնան լքեր Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է AP-ը:
Նախորդ երեքշաբթի Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի կատարողական կոմիտեն որոշում էր կայացրել այլևս չերկարաձգել Մարադոնայի հետ պայմանագիրը: Մարադոնան արգենտինացիների հետ աշխատել է`սկսած 2008թ.-ից: Աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականը հաջող հանդես եկավ միայն մինչ 1/4 եզրափակիչը, որտեղ էլ ջախջախիչ պարտություն կրեց Գերմանիայի հավաքականի կողմից (0:4):
«Իհարկե, ես չէի ուզում, որպեսզի նա հեռանա, - նշել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստը, - ես միշտ էլ կարծել եմ, որ նա կարող է մնալ: Բայց ֆուտբոլում շատ անկանխատեսելի բաներ են տեղի ունենում: Մինչ հաջորդ աշխարհի առաջնությունը դեռ չորս տարի կա, և մենք պետք է լավ պատրաստվենք դրան»:
Իսկ հենց ինքը Մարադոնան ընդգծել է, որ իրեն խաբված է զգում, քանի որ Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան իր առջև պայմաններ էր դրել, որոնց հետ մարզիչը երբեք չէր համաձայնվի: Ասոցիացիայի նախագահ Խուլիո Գրոնդոնան պահանջել էր ազատել մարզչի յոթ օգնականներին` իմանալով, որ Մարադոնայի համար դա անընդունելի է:
armsport.am
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 626 |
Ավելացրեց: M100
|
|