Բարսելոնայի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան գաղտնի հանդիպել է Միլանի նախագահ Սիլվիո Բերլուսկոնիի հետ,հայտնում է footballpress.net-ը: Չնայած Ռոսոներիները վերջերս հայտարարել էին, որ ի վիճակի չեն բավարարելու շվեդ հարձակվողի հարցումները, ինչպես երևում է, մինչև հիմա էլ հույսեր են պահպանում գնելու Զլատան Իբրահիմովիչին: Միլանի նախագահական շտաբը առաջին հերթին ցանկանում է վարձավճարով վերցնել շվեդին, բայց Բարսան դժվար դրան համաձայնություն տա:
Հիշեցնենք, որ բավականին վերջերս շվեդ հարձակվողը հայտնեց իր` Բարսելոնայում մնալու ցանկության մասին:
|