Իսպանական «Բարսելոնայի» մարզական տնօրեն
Անդոնի Սուբիսարետան բավականին յուրահատուկ կարծիք է հայտնել «Արսենալի»
ավագ Սեսկ Ֆաբրեգասի` իսպանական ակումբ տեղափոխվելու վերաբերյալ, հաղորդում
է Marca-ն:
Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կարծում է,
որ Ֆաբրեգասը չպետք է լքեր «Բարսելոնան»:
«Ֆաբրեգասն այն ժամանակ
չպետք է լքեր «Բարսելոնան, և հենց դա կլիներ միակ ճիշտ որոշումը: Պիկեն
ժամանակին ևս լքել էր ակումբը, բայց այնուհետև վերադարձավ և ապացուցեց իր
մակարդակը: Շատ հնարավոր է, որ Սեսկը «Արսենալում» դարձել է ավելի կատարյալ
թե խաղային, թե մարդկային առումով», - ասել է Սուբիսարետան: armsport.am