ՄԵսսին վերջինը միացավ թիմին Կորեա մեկնելուց առաջ: Սա նրա առաջին հարցազրույցն է արձակուրդից հետո: Մեսսին և Դանի Ալվեսն առաջինն էին, ովքեր խոսեցին մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հետ Սեուլում: Մեսսի
2009-2010 մրցաշրջանի չորս մրցանակներն արդեն անցյալում են:Ժամանակն է մտածել ապագայի մասին.<<Նպատակները նույնն են, ինչ որ ամեն տարի. հաղթել ամեն ինչ: Մենք գիտենք, որ դա դժվար է, բայց մենք հիանալի թիմ ունենք և կարող ենք դա անել: Տեսնենք, թե ինչպես գործերը կընթանան>>,- ասել է Մեսսին: Բարսելոնայի արգենտինացի հարձակվողի վրա կարող էր ազդել Արգենտինայի հավաքականի ձախողումը Մունդիալում.<<Ինձ վա դա անկասկած ազդել է, քանի որ ես այդպիսի ջախջախում Գերմանիայից չէի սպասում: բայց դա արդեն անցյալում է: Այդ մասին անընդհատ հիշելը սխալ կլինի ինձ համար: Ես զգում եմ ինձ այնպես, ինչպես միշտ: Ես ցանկանում եմ օգնել թիմին>>: Բարսելոնայի 10 համարը նշեց նաև, որ ուրախ է, որ Չավին և Ինիեստան նույնպես հավակնում են Ոսկե գնդակ մրցանակին.<<Ես չեմ հիասթափվի, եթե նրանք ստանան այդ մրցանակը: Նրանք դրան արժանի են>>:
Ալվես
Դանի Ալվեսը Մեսսիի հետ միասին մասնակցեց Սեուլում մամուլի ասուլիսին: Սա նրա նույնպես առաջին հարցազրույցն էր արձակուրդից հետո: Ալվեսը հատկապես շատ խոսեց բարսայի նորեկ և Սևիլյայում իր խաղընկեր Ադրիանոյի մասին.<<Ադրիանոն կարող է մի քանի դիրքերում խաղալ: նա շատ նման է ինձ իր որակներով և կարող է մեզ շատ օգնել: Նրա տեղափոխվելը բարսա բարձրակարգ տրանսֆեր էր>>: Ինչպես Լեո Մեսսիի համար, Ալվեսի համար նույնպես Մունդիալը հիասթափություն դարձավ.<<Ես ժամանակ ունեցա տխրելու համար: Այժմ ես ամբողջովին վերականգնվել եմ և ցանկանում եմ շարունակել հաղթել Բարսայի հետ: Տարեցտարի դա ավելի դժվար է դառնում, քանի որ մրցակիցնեն ուժեղանում են>>: