Պեպ Գվարդիոլան հայտարարել է այն 22 ֆուտբոլիստների անունները, ում իր հետ տանում է Նորվեգիա` մասնակցելու այս ամառ Բարսելոնայի առաջին ընկերական հանդիպմանը Վալերենգայի դեմ: Կազմում ըդնգրկվել են առաջին թիմի 8 և Բարսա Ատլետիկի 14 ֆուտբոլիստներ: Առաջին թիմից հայտացուցակում են հայտնվել Պինտոն, Ադրիանոն, Բոյանը, Իբրահիմովիչը, Կեյտան, Մաքսվելը, Միլիտոն և Վիկտոր Սանչեսը: Իսկ Բարսա Բ-ից Նորվեգիա են մեկնել Մինյոն, Արմանդոն, Բենխան, Դալմաուն, Էդու Օրիոլը, Իլիեն, Ժոնաթան Դոս Սանթոսը, Խոնաթան Սորիանոն, Մարտի Ռիվերոլան, մունյեսան, Նոլիտոն, Սերժի Գոմեսը, Սերժի Ռոբերտոն և Տելյոն: Աբիդալը, ով նոր էր միացել թիմի մարզումներին, չի մասնակցի հանդիպմանը: Հայտացուցակում չեն ընդգրկվել նաև Գլեբը, Օյերը, Կուենկոն, Մասիպը, ինչպես նաև Ժեֆֆրենը, ով մկանային վնասվածք ունի և կմնա Բարսելոնայում: Ֆոնտաասը և Վասկեսը կշարունակեն վերականգնվել ակումբի մարզումային դաշտերում: Թիմը մեկնել է Օսլո այսօր Երևանի ժամանակով ժամը 12-ին: հանդիպումը կսկսվի ժամը 22-ին, որի ավարտից անմիջապես հետո Բարսան կվերադառնա Կատալոնիայի մայրաքաղաք:
|