"Բարսելոնայի" նորեկ Դավիդ Վիլլան հարցազրույց է տվել իսպանական թերթերից մեկին:Ստորև ներկայացնում ենք ամբողջ տեքստը թարգմանված`հայերեն տարբերակով:
-Դուք դարձաք աշխարհի չեմպիոն,ինչ նախագծեր ունեք արջևում`
-Կարծում եմ,որ իմ արջևում ավելի լավ կարիերա է սպասվում:Ես ավելին եմ ուզում,ուզում եմ գոլեր խփել,արժանանալ հատուկ մրցանակների,հաղթել իսպանիայի առաջնությունում,հաղթել ՉԼ-ում:
-Ինչ իրավիճակի մեջ էիք,երբ առաջին խաղում պարտվեցիք Շվեյցարիային`
-Շատ վատ էի զգում ինձ այն 4-5 օրը Հոնդուրասի խաղից առաջ,բայց այդ ամենը նույնիսկ չանցավ խաղի ընթացքում այն ժամանակ,երբ ես գոլից հետո չիրացրեցի 11-մետրանոցը:Մենք գիտեինք,որ ամեն մի բաց թողած սխալից կարող էինք հավաքել ճամպրուկները:
-Դուք զգում էիք ծանրություն և թուլություն`
-Այո,շատ վատ վիճակ էր նաև խաղընկերներիս մոտ,առավել ևս Տորրեսի,որը ինչպես գիտեք,լավ խաղ ցույց չտվեց:
-Ինչ էր խոսվում Հոնդուրասի խաղից առաջ`
-Տիրում էր լռություն գլխներիս մեջ,հյուրանոցից դեպի խաղադաշտի ճանապարհին ամեն ինչ արդեն որոշված էր:
-Որ խաղը ավելի "հեշտ" թվաց իսպանիայի համար`
-Պորտուգալիայի հետ:Ամեն անգամ գնդակ ստանալուց,թվում էր թե ես բոլորից արագ եմ,և պաշտպանները կարծես այս ու այն կողմ պետք է գնան:Աստված տա,որ բոլոր խաղերում այդպիսի զգացողություններ ունենամ:
-Գիտենք,որ ձեր ամենամեծ քննադատը ձեր հայրն է`
-Այո,նա քննադատեց ինձ այն ժամանակ,երբ ես չիրացրեցր 11-մետրանոցը:Նաև այն փաստը,որ Պարագվայի հետ խաղում 11-մետրանոցը թողեցի Խաբի Ալոնսոյին:Ես ցանկանում էի խփել,սակայն Խաբին խնդրեց,և ես չմերժեցի:
-Դուք չզարմացաք,եզրափակչում տեսնելով,որ Դել Բոսկեն ձեզ փոխարինում է:Բայց նա ռիսկի դիմեց,որովհետև կարող էր լինել 11-մետրանոցներ`
-Զարմանալի չէր,ես ահավոր հոգնել էի,խաղալով հոլանդական պաշտպանության հետ,և Տորրեսը արժանի էր դուրս գալու:
-Իկեր Կասիլյաս ... ինչքան է իր ազդեցությունը իսպանիայի հավաքականում`
-Նա ապագա լեգենդ է,եթե ինչ-որ պրոբլեմ է առաջանում,մենք գնում էնք կամ իր,կամ Պույոլի մոտ:
-Ինչ տարբերություն կար Եվրո 2008-ի և ԱԱ 2010-ի մեջ`
-Դե,ԱԱ հաղթելը ավելի հաճելի է:
-Դուք զգում էիք,որ նույնիսկ եթե պարտվեիք,իսպանիայում ձեզ կդիմավորէին ինչպես հերոսներ`
-Այո,համոզված էի,նույնիսկ հոլանդիային պարտվելով մեզ կդիմավորէին ինչպես չեմպիոններ:
-Եզրափակիչ խաղ:Երևի ձեր կարիերայի ամենաերկար խաղն էր`
-Այո,ուղղակի չեմ կարող բացատրել,թե ինչ եղավ եզրափակիչ սուլիչից հետո:
-Ինչ կատարվեց հետո հանդերձարանում`
-Մենք լացում էինք:Դուք պետք է տեսնեիք Կասիլյասի արցունքները Ինիեստայի գոլից հետո:Ռեյնան հազիվ կարողացավ Իկերին հանգստացնել:Մյուսներնել ուղղակի այդպիսի վիճակում էին:Իսկ ես լացում էի,ինչպես երեխա:
-Ինչպես էր ձեզ ոգեշնչում Գվարդիոլան`
-Նա նամակներ էր ուղարկում Պույոլին և Չավիին,իսկ նրանք փոխանցում էին ինձ:Մինչև ԱԱ գնալը ես զրուցել էի Պեպի հետ:
-Ինչ էք սպասում Գվարդիոլայից`
-Անհամբեր սպասում եմ պարապունքներին:Ուղղակի հիանալի մարզիչ է,Պույոլն է ինձ իր մասին պատմել:
-Բարսայում անակնկալներ սպասում էք`
-Դժվար թե:Ես կարող եմ խաղալ հարձակվողական բոլոր դիրքերում:
-Դուք դիտել եք "Բարսա"-"Ինտեր" հանդիպումը`
-Այո:2 թիմերը տարբեր ոճով են խաղում:Բայց ես նախընտրում եմ "Բարսայի" ոճը:Մարդկանց կարող է դուր գալ նաև "Ինտերը":Եթե 10 խաղ լինի այս թմերով,ապա "Բարսան" կհաղթի 9 խաղերում,իսկ վերջին`կարևոր խաղում "Ինտերը" իր ոճով կանցնի առաջ:Կյանք է,ֆուտբոլ:
-Դուք արդեն մտածած կլինեք "Բարսա"-"Ռեալ" սուպերկլասիկոյի մասին`
-Անհամբեր սպասում եմ այդ խաղին:Կարևոր 2 խաղեր,որը մասամբ որոշում է լիգայի հաղթողին:Դա եղավ նաև այս տարի:Միշտ էլ հետաքրքիր են եղել այդ խաղերը:Բոլոր 22 խաղացողները այդ խաղում ստանում են մեծ վարպետություն:
-Մոուրինյույի "Ռեալ" գալը ավելի մեծ խթան է "Բարսայի" համար`
-Ես ընդհամենը մի քանի օր է,որ "Բարսայում" եմ,բայց արդեն հասկանում եմ:Այո:Վերջին մրցաշրջանը ապացուցեց դա: footnews.do.am
|