Իսպանական «Բարսելոնայի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը մտադիր են «Նոու Կապմ» հրավիրել «Վիլյառեալի» կիսապաշտպան Մարկուշ Սեննային, տեղեկացնում է El Mundo-ն: Չնայած նրան, որ «Բարսայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային Սեննան միշտ էլ դուր էր գալիս, սկզբում նա մտածում էր նրա թիմակից Բռունո Սորիանոյի մասին: Սակայն վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում է 16 միլիոն եվրո, ինչն այս պահին ընդունելի չէ ակումբի նախագահ Սանդրո Ռոսսելի համար: Այդ պատճառով կապտանռնագույնների ղեկավարությունը ցանկանում է փորձել ձեռք բերել Սեննային: Նշենք, որ Յայա Տուերի հեռանալուց հեռանալուց հետո կատալոնական ակումբում հենակետայինի դիրքում մնացել է միայն Սերխիո Բուսկետսը, ինչն անթույլատրելի է Գվարդիոլայի համար: totalfootball.am