Շաբաթ, 25/05/24, 23:57
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Սոնգը կհեռանա՞ «Բարսելոնայից»


 
Պատասխանների քանակը` 425



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


02:48
Դժվար է հաղթել մի մրցաշարում, որտեղ հանդես է գալիս «Բարսելոնան»,- հայտարարել է Ժոզե Մոուրինյոն
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը համաշխարհային դասակարգման աղյուսակում ներկա  պահին  համարվում  է  լավագույն առաջնությունը:Իսպանական 2 գրանդ-ակումբների` «Բարսելոնայի» ու  «Ռեալի»  մասնակցությամբ  հանդիպումների  նկատմամբ հետաքրքրությունն ակնհայտ մեծ է բոլոր այլ թիմերի խաղերից : 

Իսկ Հայաստանում Իսպանիայի առաջնության նկատմամբ հետաքրքրությունը, կարծում եմ, գերազանցում է անգամ անգլիականին: «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը» Հայաստանում ունեն ֆաների այնպիսի մեծաթիվ ու նվիրված խմբեր, որոնց կնախանձեր հայկական ցանկացած թիմ: Անգամ այս թիմերին նվիրված հայալեզու կայքեր են գործում մեր երկրում, որտեղ ամենամանրամասն տեղեկություններ են ներկայացվում ակումբներում տիրող իրավիճակի, ֆուտբոլիստների մասին: 

Մեր երկրում «Բարսելոնայի» ու «Ռեալի» ֆաները նման են աշխարհում գոյություն ունեցող միլիոնավոր նմանատիպ ֆաների, բայց նրանք նաեւ մի կարեւոր հանգամանքի պատճառով էականորեն տարբերվում են այլ թիմերի ֆաներից: «Ռեալի» իսկական ֆանը ոչ միայն մադրիդցիների համակիրն է, այլ նաեւ «Բարսելոնայի» ոխերիմ թշնամին ու` հակառակը: Այս հանգամանքը որոշակի իմաստով կրկնապատկում է իսպանական 2 գրանդների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող մարդկանց քանակը` մի մասը համակրում է, մյուսը` ատում: Համաշխարհային ֆուտբոլի ամենապայծառ աստղերի ներկայությունը, գեղեցիկ ու դիտարժան ֆուտբոլը Իսպանիայի առաջնությունը դարձնում են անկրկնելի: 

Օգոստոսի 28-ին մեկնարկող հերթական առաջնությանը, օրինակ, մասնակցելու են աշխարհի ու Եվրոպայի վերջին տարիների բոլոր լավագույն ֆուտբոլիստները, ՀԱՀ-ում ավարտված Աշխարհի առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճած 23 իսպանացի ֆուտբոլիստներից 20-ը, աշխարհի ամենաթանկարժեք 5 ֆուտբոլիստները: «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» կազմում խաղացող ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը, ըստ գերմանական հեղինակավոր «Transfermarkt» գործակալության տվյալների, գերազանցում է 1 միլիարդ եվրոն` ուղղակի ապշեցուցիչ ցուցանիշ ֆուտբոլային ակումբների համար: Ահա սա է իսպանական ակումբային ֆուտբոլը, բայց ինչպես նկատեցիք, խոսքը միայն «Բարսելոնայի»  ու «Ռեալի» մասին է: Իսկ, ահա, իսպանական մյուս ակումբները ֆուտբոլային համարյա բոլոր գործոններով տարեցտարի ավելի են հետ մնում այս 2-ից: Իսպանիայի առաջնությունը վերածվում է 2 թիմերի պայքարի, որոնք սակայն, իրենց մեծությամբ ու մասսայականությամբ կարողանում են իսպանական առաջնության նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնել: Պարզ է, որ բացառություն չի կազմելու նաեւ առաջիկա մրցաշրջանը, որն, ի դեպ, ինչպես եւ անցյալ տարի` ցուցադրվելու է «ՀԱՅTV» հեռուստաընկերության կողմից: Ֆուտբոլասերներին  կրկին   սպասվում է «Բարսելոնա»-«Ռեալ» մրցակցությունը, որը զուգահեռաբար ընթանալու է ամբողջ մրցաշրջանի ընթացքում, իսկ 2 անգամ` այս  տարվա նոյեմբերի 28-ին ու 2011-ի ապրիլի 17-ին, «Ռեալն» ու «Բարսելոնան» կհանդիպեն դեմ առ դեմ, սկզբում` Կատալոնիայի մայրաքաղաքում, հետո` Իսպանիայի: «Բարսելոնայի» ու նրա մարզիչ Պեպ Գվարդիոլայի համար, ով ընդամենը 1 տարով երկարաձգեց իր պայմանագիրը թիմի հետ, խնդիրը կրկին նույնն է` հաղթել այն բոլոր մրցաշարերում, որին մասնակցում են: Իսկ ահա «Ռեալի» համար խնդիրը մի փոքր ավելի «պարզ» է` առաջ անցնել «Բարսելոնայից» կամ նույնն է թե` դառնալ աշխարհի ամենաուժեղ ակումբը: «Դժվար է հաղթել մի մրցաշարում, որտեղ հանդես է գալիս «Բարսելոնան»»- հայտարարել է մադրիդցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն : «Բարսան» առայժմ մեկ մեծ տրանսֆեր է իրականացրել. թիմում հանդես է գալու Դավիդ Վիլյան: Իսկ թիմը լքել են Յա Յա Տուրեն («Մանչեսթեր Սիթի»), Տիերի Անրին («Ռեդ Բուլ», ԱՄՆ), Դմիտրի Չիգրինսկին («Շախտյոր»): «Ռեալն» էլ առայժմ 1 լուրջ ձեռքբերում ունի` ի դեմս արգենտինացի Անխել դի Մարիայի:Արդեն  պարզ է թիմի վետերան Ռաուլի ապագան: Որոշ լրատվամիջոցներ Էլ
Գուտիին արդեն ուղարկում են   թուրքական «Բեշիկթաշ»: 
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 644 | Ավելացրեց: M100
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1